Հիմա կերա՞ք, բա ինչի՞ համար ձայններդ դուրս չի գալիս , այ "ազատ արժեքների" սիրահարներ


Հիմա կերա՞ք, բա ինչի՞ համար ձայններդ դուրս չի գալիս , այ "ազատ արժեքների" սիրահարներ
Հոկտեմբեր 18 20:10 2020

ԱԺ « Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Պատերազմը իրականում շատ արդյունավետ գործիք է ,որի օգնությամբ են  բացահայտվում իրական  բարեկամները, թշնամիները, արդարությունը և լկտիությունը, պատիվը և անպատվությունը։
"Հոկտեմբերի 17-ին Արտաքին գործողության եվրոպական ծառայությունը, հրապարակել է խոսնակի հայտարարությունը, այսպես կոչված՝ «Գյանջա քաղաքի հրթիռակոծման» վերաբերյալ, որտեղ դատապարտում է հարվածը Գյանջայի ուղղությամբ" ։
Դե հիմա մի հատ լսեմ բոլոր նրանց, ովքեր տարիներ ի վեր ժողովրդին մոլորեցնում էին, իբր "Եվրոպան թույլ չի տա նոր պատերազմ " կամ " հայերի ապագան եվրոմիությունն է"  և այլն։
Հիմա կերա՞ք, բա ինչի՞ համար ձայններդ դուրս չի գալիս , այ "ազատ արժեքների" սիրահարներ, մի ձեն հանե՛ք , ձեր Եվրոխորհուրդը գրեթե մի ամիս ծպտուն չի հանում, երբ դաժանաբար հայերի սպանդ է ընդանում թուրք֊ ադրբեջանական տեռորիստների կողմից։
Ձեր "ազատ" Եվրոպան չի արձագանքում, երբ թուրքերը գնդակահարում են գերիներին, իսկ զոհված հայ զինվորներին գշխատում են տեսախցիկների առաջ։
Խոսե՛ք, այ "եվրոմիությունասեր հայ քաղաքացիներ"։
Ձայններդ դուրս չի գալիս...
Թե՞ թուրքերը անպայման պետք է մի այլասերվածի կամ ֆեմինիստուհու մի փոքրիկ վնաս տան (օրինակ ոտքի բութ մատը տրորեն), որ նոր ձեր եվրոտերերը իրար գան։
Ամո՛թ է...»

 



loading...