Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են իրավիճակը Ղարաբաղում


Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են իրավիճակը Ղարաբաղում
Հոկտեմբեր 18 00:40 2020

Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը եւ Մեւլութ Չավուշօղլուն շաբաթ օրը հեռախոսով քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:

«Նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանում ստեղծված վերջին իրավիճակի շուրջ»,- ասված է ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Բայրամովը շնորհակալություն է հայտնել Թուրքիային «Ադրբեջանի դիրքորոշումը սատարելու համար»:



loading...