«Կարճ այն մասին` կպահի Ադրբեջանը հրադադարը, թե չէ». Էդգար Էլբակյան


«Կարճ այն մասին` կպահի Ադրբեջանը հրադադարը, թե չէ». Էդգար Էլբակյան
Հոկտեմբեր 17 23:57 2020

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Կարճ այն մասին` կպահի Ադրբեջանը հրադադարը, թե չէ.

«Ադրբեջանի ցանկությունը, նապատակը բոլոր հողերի ազատագրումն է, և սա ամենաբարձր՝ նախագահի մակարդակով բազմիցս ասվել է։ Մենք մինչև վերջ ենք գնալու, այսինքն՝ այստեղ խոսք չի կարող լինել «մի քանի գյուղ ազատագրվեց, մնացածը մնաց» տիպի խոսակցությունների համար։ Տեսե՛ք, այստեղ, այո՛, հողեր ազատագրվեցին, բայց դեռ օկուպացված հողեր կան, և այս մարդասիրական հրադադարի նպատակը որն է՝ երկու կողմերի prisoners of war-ի փոխանակումը, թուրքերեն չեմ կարողանում ճիշտ ասել… այդ թվում՝ դիակների փոխանակման համար այս հրադադարին հասանք, սակայն սա պատերազմի ավարտ կամ օկուպացված հողերի ազատագրման դադարեցման իմաստ չունի… Հիմա ամեն կողմից մեզ հրադադարի, էսկալացիայի նվազեցման կոչեր են գալիս, բայց ասում ենք, որ երեսուն տարի բանակցեցինք, արդյունք չեղավ։ Հրադադարը ոչ մի կերպ չպետք է մեկնաբանվի՝ որպես հողերի ազատագրման դադարեցում»։

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան՝ CNN Türk-ի ուղիղ եթերում»