Իրանը հայտարարել է զենքի վաճառք սկսելու իր պատրաստակամության մասին․ Tasnim


Իրանը հայտարարել է զենքի վաճառք սկսելու իր պատրաստակամության մասին․ Tasnim
Հոկտեմբեր 17 22:09 2020

ՄԱԿ-ում Իրանի առաքելության մամուլի քարտուղար Ալիռեզա Միրյուսեֆին հայտարարել է, որ Իրանը պատրաստակամություն է հայտնել զենքի վաճառք սկսել իր գործընկերների հետ Թեհրանից համապատասխան էմբարգոն չեղյալ հայտարարելուն պես, հաղորդում է Tasnim-ը: «Իրանն ունի շատ ընկերներ, առևտրային գործընկերներ և հուսալի տեղական սպառազինություն, որը համապատասխանում է արտաքին ագրեսիայից պաշտպանության պահանջներին», - ասել է նա Newsweek ամսագրին տված հարցազրույցի ժամանակ:

«Համաձայն 2231 բանաձևում նշված ժամանակացույցի՝ Իրանը կազատվի զենքի մատակարարման սահմանափակումներից արդեն հոկտեմբերի 18-ին: Բնականաբար, այս ամսաթվից սկսած մենք մեր ազգային շահերի հիման վրա առևտուր կկատարենք այս ոլորտում այլ երկրների հետ», - ասել է Իրանի ներկայացուցիչը: «Ավելի քան ակնհայտ է, որ ՄԱԿ-ը և նրա անդամ երկրների ճնշող մեծամասնությունը մերժում են Միացյալ Նահանգների կողմից Իրանի վրա առավելագույն ճնշման, այսպես կոչված, «քաղաքականությունը»», - ասել է նա` հավելելով, որ ԱՄՆ փորձերը «շարունակելու խախտել ՀԳՀ-ն՝ Համատեղ գործողությունների համատեղ ծրագիրը, ինչպես նաև ՄԱԿ-ի թիվ 2231 բանաձևը, երկիրը տանում է դեպի «մեկուսացում»: