Հայ ռազմագերիներին սպանելու դեպքը խստագույնս պետք է դատապարտվի միջազգային հանրության, իրավապաշտպան համայնքի կողմից. Արտակ Բեգլարյան


Հայ ռազմագերիներին սպանելու դեպքը խստագույնս պետք է դատապարտվի միջազգային հանրության, իրավապաշտպան համայնքի կողմից. Արտակ Բեգլարյան
Հոկտեմբեր 17 21:15 2020

Հայ ռազմագերիներին սպանելու դեպքը խստագույնս պետք է դատապարտվի միջազգային հանրության, իրավապաշտպան համայնքի կողմից. արձագանքներ եղել են, բայց ես բավարարված չեմ դրանցով։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը՝ պատերազմի ընթացքում ձևավորված փաստահավաք խմբի և նրա կողմից արձանագրված խախտումների մասին:

 

Նա հիշեցրեց, որ երկու միջանկյալ զեկույցներ և տարբեր հաղորդագրություններ են ներկայացվել հանրությանը և երեկ ամփոփվել է մեկ փակ զեկույց ադրբեջանական զինված ուժերի կողմից հայ քաղաքացիական անձանց և զինծառայողների հանդեպ անմարդկային վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ: Ըստ նրա՝ զեկույցը փակ է եղել, քանի որ դեպքեր կան, որոնք դաժան պատկերներ են պարունակում:

«Բավական շատ խողովակներով  համապատասխան միջազգային կառույցներին, որոշում կայացնողներին ուղարկել ենք և շարունակում ենք ուղարկել, որպեսզի տեսնեն, թե ինչ խնդիրներ կան հայ զինծառայողների, ռազմագերիների, քաղաքացիական անձանց հանդեպ, որոնք կատարվում են ադրբեջանական զինված ուժերի կողմից»,- ասաց նա:



loading...