Թուրքիան չպետք է միջամտի Ղարաբաղյան հակամարտությանը. Ռուս Ուղղափառ եկեղեցի


Թուրքիան չպետք է միջամտի Ղարաբաղյան հակամարտությանը. Ռուս Ուղղափառ եկեղեցի
Հոկտեմբեր 17 20:26 2020

Ռուս Ուղղափառ եկեղեցին կոչ է անում դադարեցնել արյունահեղությունը Լեռնային Ղարաբաղում: Ինչպես փոխանցում է EADaily-ն, այս մասին Россия 24 հեռուստաալիքի եթերում հայտնել է արտաքին եկեղեցական կապերի բաժնի ղեկավար Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Իլարիոնը:

 

Նրա խոսքով՝ շատ կարևոր է վերջ դնել պատերազմին, և Թուրքիան չպետք է միջամտի Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությանը:  

«Տեղի ունեցող հակամարտությունը պետք է տեղափոխել քաղաքական բանակցությունների դաշտ, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները կարողանան ընդունելի որոշում կայացնել»,- ընդգծել է միտրոպոլիտ Իլարիոնը:

 

«Պետք է կանգնեցնել պատերազմը և քաղաքական լուծումներ գտնել, միևնույն ժամանակ շատ կարևոր է, որ երրորդ ուժեր չմիջամտեն: Այժմ մշտապես Թուրքիայի կողմից հայտարարություններ ենք լսում, սակայն Թուրքիան կապ չունի հակամարտության հետ և չպետք է ունենա»,- նշել է վերջինս:



loading...