Ֆրանսիական Լիմոնե քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը


Ֆրանսիական Լիմոնե քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը
Հոկտեմբեր 17 20:01 2020

Ֆրանսիական Լիմոնե քաղաքի համայնքային խորհուրդը հինգշաբթի՝ հոկտեմբերի 15-ին, միաձայն քվեարկել է Արցախի անկախության ճանաչման օգտին։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը:

Փաստաթուղթը պարունակում է մասնավորապես հետևյալ պատգամը․

«Ֆրանսիայի կողմից Արցախի Հանրապետության ճանաչում՝ որպես նրա բնակչության անվտանգության, ինչպես նաև տարածաշրջանի և գլոբալ կայունության գրավական»։

Այսպիսով, Լիմոնեն Ֆրանսիայում երկրորդ քաղաքն է Ալֆորվիլից հետո, և առաջինը Օվերն-Ռոն-Ալպ շրջանում, որ ճանաչում է Արցախի անկախությունը։



loading...