Հոկտեմբերի 10-17-ը թուրք-ադրբեջանական ԶՈՒ-երի կողմից հրթիռակոծվել են Սյունիքի մարզի 4 բնակավայրեր․ ԱԻՆ


Հոկտեմբերի 10-17-ը թուրք-ադրբեջանական ԶՈՒ-երի կողմից հրթիռակոծվել են Սյունիքի մարզի 4 բնակավայրեր․ ԱԻՆ
Հոկտեմբեր 17 18:32 2020

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են․

Հոկտեմբերի 10-ից մինչև 17-ը թուրք-ադրբեջանական զինված ուժերի կողմից հրթիռակոծվել են Սյունիքի մարզի Արծվանիկ, Երիցվանք, Դավիթ-Բեկ և Խնածախ բնակավայրերը:

Ադրբեջանական անօդաչու թռչող սարքերը հարվածել են ՀՀ ԶՈՒ ենթակառուցվածքների ուղղությամբ՝ վնասելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ:

Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:

Հրթիռակոծություններից տուժած տարածքներում Սյունիքի մարզային փրկարարական վարչության փրկարարներն իրականացրել են համապատասխան միջոցառումներ: