Ռուս սենատորն արձագանքել է Ղրիմի մասին Էրդողանի հայտարարությանը


Ռուս սենատորն արձագանքել է Ղրիմի մասին Էրդողանի հայտարարությանը
Հոկտեմբեր 17 18:00 2020

Ռուս սենատոր Ալեքսեյ Պուշկովը հայտարարել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև սերտ կապը բացակայում է: Նրա խոսքերով Էրդողանի հայտարարությունն  այն մասին, որ ինքը Ղրիմը չի ճանաչում, որպես  ռուսական տարածք, վկայությունն է այն բանի, որ Մոսկվան և Անկարան ռազմավարական գործընկերներ չեն:

Հոկտեմբերի 16-ին Էրդողանը  Վլադիմիր Զելենսկու հետ  բանակցությունների ժամանակ հանդես էր եկել Ուկրաինայի տարածքային ամբողջականության օգտին:

«Էրդողանը Զելենսկու հետ բանակցությունների ժամանակ խոստացել է Ուկրաինայի հետ միասին աջակցել նաև Ղրիմի թաթարներին: Իսկ թե ինչպես է աջակցում, դա բոլորը գիտեն: Էրդողանն իր օրակարգն ունի: Ոչ մի միության մասին խոսք անգամ լինել չի կարող»,- Telegram-ի իր էջում գրել է Պուշկովը:

 

Միևնույն ժամանակ ռուս սենատորը նշել է, որ Ռուսաստանը, որպես եվրասիական հզոր տերություն և Թուրքիան, որպես Մերձավոր արևելյան տերություն, գործում են խաչվող հարթություններում, ինչն էլ հնարավոր է դարձնում գործընկերությունը:Ըստ նրա Մոսկվա-Անկարա և  Թուրքիա-Ուկրաինա հարաբերությունները համեմատել ճիշտ չէ: Ըստ Պուշկովի Կիևին ու Անկարային կապում են միայն տուրիզմը, Սև ծովը և Ղրիմի թեման:

 

«Ուկրաինան կախյալ երկիր է ոչ հաստատուն էլիտայով, որն արժեքավոր է միայն սրանով, որ աշխարհագրորեն մոտ է Ռուսաստանին և հնարավոր է այն օգտագործել Ռուսաստանի դեմ: Ուկրաինան Թուրքիայի համար այլ կարևոր դեր Միջերկրական ծովում, Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում, Անդրկովկասում չի ներկայացնում »,- հավելել է Պուշկովը:

 

Հիշեցնենք ,Ղրիմը Ռուսաստանի կազմում ընդգրկվեց 2014-ին ացկացված հանրաքվեի արդյունքներով:ՌԴ-ին միանալու օգտին քվեարկել էր  տարածաշրջանի բնակչության  96,77%-ը:

 

Հուլիսին Ղրիմի թաթարների տարածաշրջանային ազգային-մշակութային ինքնավարության ղեկավար Էյվազ Ումերովը հայտարարել էր, որ Թուրքիայի իշխանությունները, Ղրիմը Ռուսաստանի մաս չճանաչելով, ցույց են տալիս միջազգային իրավիճակին ադեկվատ արձագանքելու կարողության բացակայությունը: