Սեբաստիա փողոցում «Մերսեդեսներ» են բախվել. Կին ուղեւորը վիրավորվել է


Սեբաստիա փողոցում «Մերսեդեսներ» են բախվել. Կին ուղեւորը վիրավորվել է
Հոկտեմբեր 10 09:20 2020

 

Հայաստանի ԱԻՆ-ում, հոկտեմբերի 9-ին, ժամը 20:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Սեբաստիայի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Գեւորգ Ո․) եւ «Mercedes-Benz C-Class» (վարորդ՝ Գեւորգ Խ․) մակնիշի ավտոմեքենաները:

«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր Անահիտ Գ․-ն (ծնված 1964 թ․) ստացել է համապատասխան բուժօգնություն. հոսպիտալացման կարիք չի եղել։

Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան։



loading...