Մարտակերտ-Դրմբոն հատվածում ամենայն հավանականությամբ թշնամու Սմերչի արկ է ընկած․ փորձագետներն ուսումնասիրում են (տեսանյութ)


Մարտակերտ-Դրմբոն հատվածում ամենայն հավանականությամբ թշնամու Սմերչի արկ է ընկած․ փորձագետներն ուսումնասիրում են (տեսանյութ)
Սեպտեմբեր 30 20:55 2020

Մարտակերտի հատվածում այսօր հակառակորդը շարունակել է հրթիռակոծումը:  Մարտակերտ-Դրմբոն  տանող ճանապարհին Tert.am-ի նկարահանող խումբը ֆիքսել է ամենայն հավանականությամբ թշնամու Սմերչի արկ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 7 ուղղաթիռ, 73 անօդաչու թռչող սարք, 137 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, մեկ ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 4 զրահափոխադրիչ 82Ա և «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ:

Հակառակորդն ունի ավելի քան 790 զոհ, որից 180–ը Քարվաճառի ուղղությամբ, ավելի քան 1900 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 80 զոհ և մոտ 200 վիրավոր, որոնցից մոտ 120–ն են շարունակում բուժում ստանալ, մյուսներն ապաքինվել և վերադարձել են շարք։

Ադրբեջանի Զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ, Մարտակերտում՝ 3 մարդ, 2–ը՝ Մարտունի քաղաքում (տատ ու թոռ):

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։