Իրանը ուժեր է կենտրոնացրել Ադրբեջանի հետ սահմանին


Իրանը ուժեր է կենտրոնացրել Ադրբեջանի հետ սահմանին
Սեպտեմբեր 30 20:25 2020

Իրանում խփված ադրբեջանական անօդաչուի թիրախը կարող էր լինել ատոմակայանը, հաղորդում է իրանական 20:30 պորտալը:

 

Ադրբեջանական անօդաչու թռչող սարքը իրանական ՀՕՊ-ի կողմից խփվել է սեպտեմբերի 29-ին, Մալեկան բնակավայրի մոտակայքում, որը 30 կմ հեռավորության վրա է ատոմակայանից:

Այս միջադեպից հետո Իրանի զինված ուժերի ստորաբաժանումներ են տեղակայվել Ադրբեջանի հետ սահմանի ամբողջ երկայնքով:

 

Միևնույն ժամանակ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարների անունից Ադրբեջանը տարածաշրջանի քարտեզից սրբելու սպառնալիքներ են հնչում՝ Իրանի դեմ ոտնձգությունների դեպքում: