Թուրքիայի արձագանքը՝ ԼՂ տարածքում կիրառվող թուրքական ինքնաթիռների և ԱԹՍ-ների մասին


Թուրքիայի արձագանքը՝ ԼՂ տարածքում կիրառվող թուրքական ինքնաթիռների և ԱԹՍ-ների մասին
Սեպտեմբեր 30 20:10 2020

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը այսօր հերքել է հայտարարություններն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղում ընթացող մարտերում կիրառվում են թուրքական ինքնաթիռներ և անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ):
     «Այն պնդումները, թե կիրառվել են թուրքական ինքնաթիռներն ու ԱԹՍ-ները՝ սուտ են։ Դա ոչ այլ ինչ է, քան սև քարոզչություն»,- ասված է հաղորդագրության մեջ։
     Հիշեցնենք՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը սրվել Է սեպտեմբերի 27-ին, վիճելի տարածքում ակտիվ մարտեր են ընթանում։ Ադրբեջանում և Հայաստանում ռազմական դրություն Է մտցվել և զորահավաք հայտարարվել։