Ռուսաստանի արտգործնախարարությունում Ադրբեջանի և Հայաստանի դեսպանների հետ հանդիպում չի եղել․ Զախարովան հերքում է (տեսանյութ)


Ռուսաստանի արտգործնախարարությունում Ադրբեջանի և Հայաստանի դեսպանների հետ հանդիպում չի եղել․ Զախարովան հերքում է (տեսանյութ)
Սեպտեմբեր 30 18:48 2020

Ռուսաստանի արտգործնախարարությունում տեղի չի ունեցել ռուս, ադրբեջանցի և հայ դիվանագետների եռակողմ հանդիպում, հայտարարել է դիվանագիտական ​​ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Ինչ վերաբերում է երեկվա հանդիպմանը` Ադրբեջանի և Հայաստանի դեսպանների՝ Փոլադ Բյուլբյուլօղլու և Վարդան Տողանյանի հետ, դա չի կայացել», - ասել է նա:

Մեկնաբանելով դեսպանների հետ հանդիպումների հաջորդականությունը՝ Զախարովան ընդգծել է, որ սուր իրավիճակներում այս արձանագրային հարցը հետին պլան է մղվում: «Այս իրավիճակում դեռևս ենթադրվում է կողմնորոշում դեպի հարցի լուծում, այլ ոչ թե արձանագրային մաս: Բոլորն էլ դա հասկանում են: Դեսպանները դա նույնպես հասկանում են, ուստի քննարկելու ոչինչ չկա», - շեշտել է Զախարովան: