Փառք ազգային փոքրամասնությունների զինվորներին․ ԱԺ նախագահը Արզնիում հանդիպել է ասորի համայնքին


Փառք ազգային փոքրամասնությունների զինվորներին․ ԱԺ նախագահը Արզնիում հանդիպել է ասորի համայնքին
Սեպտեմբեր 30 18:09 2020

Արզնիում զրուցեցինք ասորի համայնքի մեր եղբայրների հետ և մեկ անգամ ևս փոխադարձ հավաստիացումներ արեցինք մեր ազգերի բազմադարյա եղբայրության, միասնական ճակատագրի, միմյանց դառնություններն ու բերկրանքները կիսելու և մեր հայրենիքի վերաբերյալ միևնույն զգացմունքներ ունենալու վերաբերյալ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

«Փառք ազգային փոքրամասնությունների բոլոր զինվորներին, ովքեր այսօր անզիջում կանգնած են հայրենիքի պաշտպանության դիրքերում»,-նշել է նա: