Տեղեկատվական պատերազմը Հայաստանի և հայության դեմ իր գագաթնակետում է

Տեղեկատվական պատերազմը Հայաստանի և հայության դեմ իր գագաթնակետում է
Հունվար 6 14:44 2017

Հայեր ջան ինստագրամում և այլ սոց ցանցերում թուրքերի տեղադրած նկարներն ու տեսանյութերը ուղղակի մի նայեք, խնդրում եմ... Նրանք դա անում են հենց այդ նպատակով, որ հայրը դիտեն ու սարսափեն , կամ օրերով չքնեն, կամ վախենան: Մանավանդ հայ մայրերը «մազորխիստական» ինչ որ մղումով նայում են ու տանջվում: տեղեկատվական պատերազմը հայաստանի և հայության դեմ իր գագաթնակետում է, և մեր հենց օտարամոլության պատճառով մենկ տանուլ ենկ տալիս այդ պատերազմում, առաջին հայացքից անվնաս անլուրջ տեմաները վերածում ենկ հային ու Հայաստանին ազատ հայհոյելու, պախարակելու և փնովելու առիթ, հերոս է համարվում նա ով ավելի դաժան «ինքնաքննադատությամբ» կզբաղվի, ֆիլմերը նկարում ենկ թե ինչ վատն ենկ մենք որ դրսում ասեն թե ինչ արդար ենք մենկ ու մի երկու «թուլլափայ» արձանիկ տան որպես միջազգային փարատոնի ճ կլասի հաղթող, գրքեր ենք գրում մեր մասին վ որքան շատ գրվի թե ինչ հետամնաց ու ինչ սխալ մտածելակերպի ենկ մենկ այնքան շատ կարդացող կունենա գիրքը, դե իսկ թուրքի նման խայծերն էլ առաջինն ենք կուլ տալիս: Իրենց լեզվով ասած ջհանդամը թե չեն տեղադրում մեր տղերքի դիերի նկարնրը մի նայեք, դրանով ոչ կօգնեկ արդեն մեր հողում խաղաղ հանգչող մեր զավակներին այլ ընդամենը կպղտորեք ձեր հոգիները: