Ադրբեջանում սարսափած են Հայաստանի կողմից С-300 ԶՀՀ-ների հնարավոր կիրառումից


Ադրբեջանում սարսափած են Հայաստանի կողմից С-300 ԶՀՀ-ների հնարավոր կիրառումից
Սեպտեմբեր 29 19:28 2020

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը վայնասուն է բարձրացրել Հայաստանի կողմից С-300 զենիթահրթիռային համակարգերի հնարավոր օգտագործման կապակցությամբ։ Բաքվից հայտարարություններ են հնչում, թե, իբր, իրենց հետախուզության տվյալների համաձայն՝ Հայաստանն իր С-300 զենիթահրթիռային համակարգերը տեղափոխում է Արցախ։ Ադրբեջանի ռազմական գերատեսչության մամուլի խոսնակ Վագիֆ Դարգյախլին այս լուրերի կապակցությամբ հայտարարել է, որ «կոչնչացնեն Հայաստանի զենիթահրթիռային համակարգերը», եթե դրանք հայտնվեն Արցախում։ Հիշեցնենք՝ ավելի վաղ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարություն էր տարածել, որ սեպտեմբերի 29-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը վերսկսել է լայնածավալ հարձակողական գործողությունները Արցախի Պաշտպանության բանակի պաշտպանական գծի գրեթե ողջ երկայնքով:

Մասնավորապես, հարձակողական գործողությունների ընթացքում առանձին ուղղություններով օգտագործում են ՏՕՍ-1Ա ծանր հրանետային համակարգեր: ՏՕՍ, Սմերչ և մեծ տրամաչափի այլ համակարգերի կիրառումը փոխում է ռազմական գործողությունների տրամաբանությունն ու ծավալը՝ այն բարձրացնելով նոր մակարդակի:

Այս կապակցությամբ Պաշտպանության նախարարությունը զգուշացնում է, որ հայկական զինված ուժերը ստիպված են օգտագործել մեծ մակերեսների վրա կրակային խոցման և դրա արդյունքում կենդանի ուժի, ինչպես նաև շարժական ու անշարժ գույքի ոչնչացման մեծ ազդեցություն ունեցող սպառազինության և ռազմական տեխնիկայի տեսակներ:

 

 



loading...