Լեռնային Ղարաբաղում հակամարտության ցանկացած լուծում պետք է հիմնված լինի բռնությունը մերժելու սկզբունքի վրա. Մեծ Բրիտանիայի և Կանադայի ԱԳՆ ղեկավարաների համատեղ հայտարարությունը


Լեռնային Ղարաբաղում հակամարտության ցանկացած լուծում պետք է հիմնված լինի բռնությունը մերժելու սկզբունքի վրա. Մեծ Բրիտանիայի և Կանադայի ԱԳՆ ղեկավարաների համատեղ հայտարարությունը
Սեպտեմբեր 29 04:25 2020

Մեծ Բրիտանիայի և Կանադայի արտաքին գործերի նախարարներ Դոմինիկ Ռաաբը և Ֆրանսուա Ֆիլիպ Շամպայնը Լեռնային Ղարաբաղում հակամարտող կողմերին կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը և բանակցությունները վերականգնել ԵԱՀԿ Մինսկի Խմբի շրջանակում: Արտաքին քաղաքական գերատեսչությունների համատեղ հայտարարությունը հրապարակվել է երկուշաբթի երեկոյան: 

 

«Կանադան և Մեծ Բրիտանիան խորապես անհանգստացած են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շփման գծի երկայնքով խոշորամասշտաբ ռազմական գործողությունների մասին հաղորդագրություններով: Բնակելի կետերի հրետակոծությունների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մասին հաղորդագրությունները խորը մտահոգություններ են առաջացնում: Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, հետևել քաղաքացիական բնակչության պաշտպանության և հրադադարի մասին համաձայնությանը»,- ТАСС-ի փոխանցմամբ՝ նշվում է տարածված հայտարարությունում:

Նախարարները նաև ընդգծել են, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտության ցանկացած լուծում պետք է հիմնված լինի բռնությունը մերժելու սկզբունքի վրա և ներառի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում հաստատված բանակցությունների միջոցով խաղաղ կարգավորում:

 

«Մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը և ամբողջությամբ աջակցում ենք համանախագահների երեկվա հայտարարությանը»,- նշվում է համատեղ հայտարարությունում: