Թշնամական օդուժի հերթական կորուստը. Արցախի ՊՆ-ն լուսանկարներ է հրապարակել


Թշնամական օդուժի հերթական կորուստը. Արցախի ՊՆ-ն լուսանկարներ է հրապարակել
Սեպտեմբեր 29 02:44 2020

Արցախի ՊՆ-ն հրապարակել է լուսանկարներ՝ և ներկայացրել հակառակորդի օդուժի կրած կորուստները:

 

«Թշնամական օդուժի հերթական կորուստը»,-  վերնագրված է ՊԲ կայքում:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ավելի վաղ հրապարակել էր հայկական զինուժի կողմից հակառակորդի խոցված սպառազինության վերաբերյալ թարմացված տեղեկատվություն:

 

Ավելի վաղ Tert.am-ի հետ զրույցում  Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնել էր, որ Մարտունու շրջանում հայկական ուժերն ադրբեջանական ռազմական ինքնաթիռ են խոցել։ 

«Այսօր արդեն կարող ենք հստակ ասել, որ կոնկրետ Մարտունի քաղաքի հատվածում հակառակորդի ինքնաթիռ է խոցվել»,- ասել է Պողոսյանը: Նա հավաստիացրել է, որ կյանքն Արցախում բնականոն հունով շարունակվում է՝ չնայած մարդիկ, զգուշավորությունից ելնելով, ապաստարաններում են:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։



loading...