Պատերազմն անկանխատեսելի էտապներով զարգանում է. մեր հակառակորդը գործում է անսովոր. ՀՀ ԱԳՆ փոխնախարար


Պատերազմն անկանխատեսելի էտապներով զարգանում է. մեր հակառակորդը  գործում է անսովոր. ՀՀ ԱԳՆ փոխնախարար
Սեպտեմբեր 27 21:29 2020

Մեր միջազգային գործընկերների հետ քննարկվում է ռազմական գործողություննները կամ պատերազմը, որը այսօր սկսվել է, մսնավորապես՝ ռազմական գործողությունների բազմաբնույթ և անսովոր լինեը։ Այսօր լրագրողների հետ զրույցում նշել է ԱԳՆ փոխնախարար Ավետ Ադոնցը:

Հարցին, թե հայ-ադրբեջանական սահմանին ևս ակտիվ գործողություններ են եղել, ինչպե՞ս է գնահատում ՀԱՊԿ-ի արձագանքը, Ավետ Ադոնցը նշեց, որ տեղի ունեցող զարգացումներն ամեն ժամ փոխվում են, ակնհայտ է, որ վաղը կամ մյուս օրը գործընկեր պետություններից լինելու են այլ հայտարարություններ:

Մեկ այլ հարցին էլ՝ ՀԱՊԿ-ին, օրինակ՝ Ռուսաստանին, Բելառուսին ասո՞ւմ են, որ Ադրբեջանը Հայաստանի խաղաղ բնակիչներին սպանում է իրենց վաճառած զենքերով, Ավետ Ադոնցը պատասխանեց.

«Մենք խնդրողի դերում չենք, մեր գործընկերների հետ հավասարը հավասարի վրա ենք, ասե՞նք, որ մեզ սպանում են, պատերազմ է տեղի ունենում: Մեր դաշնակիցների կողմից զենքի վաճառքի հարցն այսօրվա հարց չէ, այն սկսվել է վաղուց: Իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանի կամ Բելառուսի գործընկերների հետ երկխոսությանը, ապա այսօր մասնավորապես ընթանում են բավականին դինամիկ և ինտենսիվ»:

Թե ընդհանուր առմամբ բավարա՞ր են ՀԱՊԿ-ի գործողությունները, Ավետ Ադոնցը նշեց՝ հաշվի առնելով, որ այսօր կիրակի է, արձագանքները բացառությամբ մի քանիսի, բավարար են։

Լրագրողի դիտարկմանը, թե Ռուսաստանը երկու կողմերին կոչ է անում կրակը դադարեցնել այն դեպքում, երբ հարձակումն սկսվել է Ադրբեջանի կողմից, ագրեսորի և պաշտպանվող պետության միջև հավավասարության նշան է դրվում, Ավետ Ադոնցը պատասխանեց, որ ոչ միայն Ռուսաստանի, այլև Եվրոպայի մոտեցումը այս պահի դրությամբ իրենց բոլոր հայտարարություններով՝ իրավիճակը հանգստացնելն է.  «Իրավիճակը, պատերազմը անկանխատեսելի էտապներով զարգանում է: Պարզ պատերազմ չէ, որովհետև մեր հակառակորդը գործում է անսովոր, և թե աշխարհագրությունը հաշվի առնելով, թե գործիքները, ես վստահ եմ, որ այդ հայտարարություների որակը օր-օրի կփոխվի»:



loading...