Ադրբեջանցի հաքերները «WhatsApp»-ի և «Viber»-ի միջոցով ՀՀ և Արցախում բնակվող օգտատերերին ուղարկում են խուճապ առաջացնող ձայնային հաղորդագրություններ


Ադրբեջանցի հաքերները «WhatsApp»-ի և «Viber»-ի միջոցով ՀՀ և Արցախում բնակվող օգտատերերին ուղարկում են խուճապ առաջացնող ձայնային հաղորդագրություններ
Սեպտեմբեր 27 21:23 2020

Ադրբեջանցի հաքերները «WhatsApp» և «Viber» հավելվածների միջոցով Հայաստանում և Արցախում բնակվող օգտատերերին են ուղարկում խուճապ առաջացնող ձայնային հաղորդագրություններ, որոնցում մեջբերում են, իբր, փոխգնդապետ Զարզանդի խոսքերը, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը։

«Հաղորդագրության մեջ նշվում է, թե հակառակորդի գրոհի հետևանքով հայկական զորքերը ետ են նահանջում, և շուտով փակվելու է դեպի Հայաստան տանող ճանապարհը», - գրել է Մովսիսյանն՝ ընդգծելով, որ այդ հաղորդագրությունները կեղծ են։