ՀՀ-ն դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով․ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ


ՀՀ-ն դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով․ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ
Սեպտեմբեր 27 21:21 2020

Հայաստանի Հանրապետությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան  Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով։ Այս մասին տեղեկացնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի ֆեյսբուքյան էջը։

ՀՀ-ի պահանջն է՝

պարտադրել Ադրբեջանին դադարեցնելու քաղաքացիական օբյեկտների ռմբակոծումը ՀՀ-ի և Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով,

պարտադրել Ադրբեջանին ձեռնպահ մնալ ոչ ընտրանքային  հարձակողական գործողություններից,

պարտադրել Ադրբեջանին ձեռնպահ մնալ քաղաքացիներին, քաղաքացիական օբյեկտները և բնակավայրերը թիրախավորելուց:

Նշենք, որ այսօր առավոտյան մեկնարկած մարտական գործողությունները շարունակվում են, ճշտված տեղեկություններով՝ հակառակորդն ունի մոտ 200 անձնակազմի կորուստ, 3 տասնյակին մոտ զրահատեխնիկայի կորուստ, և երկու տասյակին մոտ ԱԹՍ-ներ և այլն:

 «Տասը զինծծառայող տեղափոխվել է Երևան, մյուսների վիճակը ավելի թեթև է»,- աս մասին ճեպազրույցում ասաց Արծրուն Հովհաննիսյանը։