ԵՄ դիվանագիտության ղեկավարն ու Ադրբեջանի ԱԳ նախարարը քննարկել են ԼՂ-ում տիրող իրավիճակը


ԵՄ դիվանագիտության ղեկավարն ու Ադրբեջանի ԱԳ նախարարը քննարկել են ԼՂ-ում տիրող իրավիճակը
Սեպտեմբեր 27 21:16 2020

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հետ՝ քննարկելով Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայությունը: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել Բորելի նախաձեռնությամբ:

«Հեռախոսազրույցի ընթացքում ԵՄ պաշտոնական ներկայացուցիչը լուրջ մտահոգություն է հայտնել տարածաշրջանում տիրող իրավիճակի շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Բորելն ընդգծել է «լարվածության նվազման ու հրադադարի հաստատման նպատակով համապատասխան քայլերի ընդունման կարևորությունը»



loading...