«Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաքի մի քանի ժամում գրանցված արդյունքները


«Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաքի մի քանի ժամում գրանցված արդյունքները
Սեպտեմբեր 27 20:42 2020

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ այսօր միասնական որոշում է կայացվել «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաք-արշավ սկսել՝ աջակցելու Արցախում ամուր կանգնած մեր քույրերին ու եղբայրներին։ Ներկա դրությամբ հավաքված գումարի չափը կազմում է 111,266.40 $։

Ձեր նվիրատվությունները կարող եք կատարել Հիմնադրամի կայքում www.himnadram.org հասցեով, ինչպես նաև փոխանցումներ կատարելով ՀՀ Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, ՌԴ ռուբլի, Եվրո հաշվեհամարները՝ նույն էջում):

Կոչ ենք անում համայն հայությանը նվիրաբերել այս չափազանց անհարժեշտ համահայկական ձեռնարկին»։