Մենք ժողովուրդ ենք, որ միշտ պաշտպանել ենք ինքներս մեզ՝ անցնելով պատմության քառուղիներով. այս անգամ ևս հաջողելու ենք․ Լևոն Արոնյան


Մենք ժողովուրդ ենք, որ միշտ պաշտպանել ենք ինքներս մեզ՝ անցնելով պատմության քառուղիներով. այս անգամ ևս հաջողելու ենք․ Լևոն Արոնյան
Սեպտեմբեր 27 20:34 2020

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը թվիթերյան իր օգտահաշվում գրառում է արել՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի վրա կատարված հարձակմանը։

«Երբ ես փոքր երեխա էի, իմ պապն ասաց, որ մեր նախնիները Լեռնային Ղարաբաղից են։ Իմ առաջին լուրջ մրցույթը հաղթել եմ հրաշալի Ստեփանակերտ քաղաքում։ Մենք ժողովուրդ ենք, որ միշտ հպարտորեն պաշտպանել ենք ինքներս մեզ՝ անցնելով պատմության քառուղիներով։

Այս անգամ եւս հաջողելու ենք։ Վստահ եմ»,- գրել է Արոնյանը։

Հիշեցնենք, որ այսօր ադրբեջանական զինուժն Արցախում լայնածավալ հարձակում է սկսել։ Ավելի վաղ հայտնել են, որ հայկական կողմը խոցել է երեք ուղղաթիռ, շուրջ 20 ԱԹՍ, հարվածային 30 տանկ և հետևակի մարտական մեքենաներ:

Նախնական տվյալներով Արցախի Հանրապետության զինված ուժերում նույնպես կան կորուստներ 16 զոհ և 100-ից ավել վիրավորներ:

Ադրբեջանական կողմը նույնպես ունի մարդկային կորուստներ։

Հայաստանում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն, ռազմական գործողությունները շարունակվում են։