Ադրբեջանը հայտնել է քաղաքացիական բնակչության շրջանում վիրավորների թվի ավելացման մասին


Ադրբեջանը հայտնել է քաղաքացիական բնակչության շրջանում վիրավորների թվի ավելացման մասին
Սեպտեմբեր 27 20:28 2020

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ քաղաքացիական բնակչության շրջանում վիրավորների թիվն ավելացել է՝ հասնելով 19-ի, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Քաղաքացիական բնակչության շրջանում վիրավորների թիվն այժմ 19 է: Նրանք բոլորը հոսպիտալացվել են»,- ասված է հայտարարությունում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հայկական կողմը ունի 16 զոհ և հարյուրից ավելի վիրավոր, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ հղում անելով ԱՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արթուր Սարգսյանին։

Հիշեցնենք, որ այսօր ադրբեջանական զինուժն Արցախում լայնածավալ հարձակում է սկսել։ Պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից ոչնչացվել են հակառակորդի 4 ուղղաթիռ, շուրջ 15 ԱԹՍ, այդ թվում՝ հարվածային, 10 տանկ և հետևակի մարտական մեքենա։ Ադրբեջանական կողմը նույնպես ունի մարդկային կորուստներ։

Հայաստանում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն, ռազմական գործողությունները շարունակվում են։