Ադրբեջանը սադրանք է պլանավորում Նախիջևանի ուղղությամբ


Ադրբեջանը սադրանք է պլանավորում Նախիջևանի ուղղությամբ
Սեպտեմբեր 27 20:19 2020

Ադրբեջանական զինուժը սադրանք է պլանավորում Նախիջևանի ուղղությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է infoteka24-ը:

Նշվում է, որ պլանավորվող սադրանքի նպատակն է Հայաստանին մեղադրել Նախիջևանի վրա հարձակվելու մեջ և Թուրքիային կոնֆլիկտի մեջ ներգրավել, որպեսզի իր տարածքում թուրքական զորքեր տեղակայի: Պլանավորվում է նման հայտարարությամբ հանդես գալ Ադրբեջանի անվտանգության խորհրդի նիստի ավարտից հետո:

Կայքը հավելում է, որ նման գործողությունները Արցախում սադրանքի շարունակությունն են, որի ուղղությամբ ադրբեջանական զորքերը հարձակում են ձեռնարկել: