Պատերազմական այս վիճակում մանդատ դնելս առնվազն նշանակում է մարտի դաշտից հեռանալ․ Գայանե Աբրահամյան


Պատերազմական այս վիճակում մանդատ դնելս առնվազն նշանակում է մարտի դաշտից հեռանալ․ Գայանե Աբրահամյան
Սեպտեմբեր 27 20:11 2020

Պատգամավոր Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 

«Սիրելի հայրենակիցներ,

Այս պահին անգամ այս մասին գրելն եմ համարում ժամանակի կորուստ, բայց Ձեր կոչերն անպատասխան չեմ կարող թողնել. իհարկե, այսօր առավել քան երբեւէ բոլորս պետք է միասնական լինենք եւ պատերազմական այս վիճակում մանդատ դնելս առնվազն նշանակում է մարտի դաշտից հեռանալ, եթե չասեմ` դավաճանել։
Այս պատերազմը ՀԱՂԹԵԼՈՒՑ հետո համատեղ կքննարկենք անելիքս, հետ եմ վերցնելու հրաժարականի դիմումս, գործընկերներիս հետ լծված ենք արտաքին ֆրոնտում մեր դիրքերը պահելու կարեւոր գործին»։


loading...