«Բոլոր կողմերին խնդրում ենք երկխոսություն սկսել խաղաղ միջոցներով կարգավորման հասնելու նպատակով». Եգիպտոսի ԱԳՆ


«Բոլոր կողմերին խնդրում ենք երկխոսություն սկսել խաղաղ միջոցներով կարգավորման հասնելու նպատակով». Եգիպտոսի ԱԳՆ
Սեպտեմբեր 27 20:08 2020

Եգիպտոսը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել զսպվածություն դրսևորել և դադարեցնել իրավիճակի սրումը:

ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է արաբական երկրի ԱԳՆ հայտարարության մեջ:

«Ուշադիր հետևում ենք Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում իրավիճակի զարգացմանը և երկու կողմին էլ կոչ ենք անում զսպվածություն դրսևորել և դադարեցնել հակամարտության սրումը: Եգիպտոսը խնդրում է բոլոր կողմերն երկխոսություն սկսել՝ խաղաղ միջոցներով կարգավորման հասնելու նպատակով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում միջազգային օրինականության համաձայն»,- ընդգծել են գերատեսչությունից:

Հիշեցնենք, որ Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը Արցախի ուղղությամբ օդային և հրթիռային հարձակում է սկսել։

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել է, որ հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ և երեք ԱԹՍ։ Մարտերը շարունակվում են։

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը տեղեկացրել է, որ հակառակորդը հրետանակոծություն է սկսել շփման գծի ողջ երկայնքով, հրետանակոծվում են խաղաղ բնակավայրերը՝ այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը։

«Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ ենք անում պատսպարվել: Միևնույն ժամանակ հայտարարում ենք, որ մեր պատասխանը լինելու է համաչափ, և իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և անձամբ Իլհամ Ալիևը»,-գրել է նա:

Հարձակման մասին տեղեկացրել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշել է, որ ՊԲ-ն հաջողությամբ ՊԲ-ն հաջողությամբ դիմակայում է հարձակմանը, կոչ է արել հետևել պաշտոնական լրահոսին ու ամուր կանգնել պետության ու բանակի թիկունքին։