Կոչ ենք անում վերադառնալ երկխոսության առկա ձևաչափերին. Մոլդովայի ԱԳՆ


Կոչ ենք անում վերադառնալ երկխոսության առկա ձևաչափերին. Մոլդովայի ԱԳՆ
Սեպտեմբեր 27 20:00 2020

Մոլդովայի արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարարությունը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման կապակցությամբ: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը: 

«Կոչ ենք անում լիցքաթափել իրավիճակը և վերադառնալ երկխոսության առկա ձևաչափերին: Տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունը կարևոր են Մոլդովայի ավանդական գործընկեր հանդիսացող երկու երկրների և ժողովուրդների զարգացման և բարգավաճման համար»,-ասված է Մոլդովայի ԱԳՆ հայտարարությունում: