Հաքերային հարձակման ենթարկված News.am-ում վարչապետի անունից կեղծ կոչ է հրապարակվել․ Մանե Գևորգյան


Հաքերային հարձակման ենթարկված News.am-ում վարչապետի անունից կեղծ կոչ է հրապարակվել․ Մանե Գևորգյան
Սեպտեմբեր 27 19:55 2020

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը տեղեկացնում է․

 

«News.am լրատվական կայքը քիչ առաջ ենթարկվել էր հաքերային հարձակման, որտեղ տեղադրված նյութում վարչապետը իբր կոչ է անում Լեռնային Ղարաբաղի բնակչությանը թողնել իրենց բնակավայրերը եւ գալ Հայաստան: Այժմ էլ ադրբեջանական լրատվականները, հղում անելով news.am-ին, տարածում են այդ ապատեղեկատվությունը:

news.am կայքից արդեն իսկ հեռացվել է տվյալ կեղծ նյութը»: