Ադրբեջանի ռեժիմը շարունակում է քաղաքացիական բնակչության ջարդերը. Իսպանիայի Սենատի անդամ


Ադրբեջանի ռեժիմը շարունակում է քաղաքացիական բնակչության ջարդերը. Իսպանիայի Սենատի անդամ
Սեպտեմբեր 27 19:08 2020

Իսպանիայի Սենատի անդամ Կարլես Մուլետ Գարսիան «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում անդրադարձել է արցախա-ադրբեջանական շփման գծում մարտական գործողություններին՝ կիսվելով ՀՀ կառավարության տեսանյութով:

«Ադրբեջանի ռեժիմը շարունակում է քաղաքացիական բնակչության ջարդերը: Հենց հիմա՝ Ստեփանակերտում: Միջազգային հանրությունը մտադի՞ր է գործել, թե շարունակելու է անպատժելիության քաղաքականությունը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ գրել է նա:

 
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Հակառակորդն ունի կենդանի ուժի և զրահատեխնիկայի մեծ կորուստներ: ՊԲ ստորաբաժանումների կողմից ոչնչացվել են հակառակորդի 4 ուղղաթիռ, շուրջ 15 ԱԹՍ, այդ թվում՝ հարվածային, 10 տանկ և հետևակի մարտական մեքենա: Հայկական կողմն Ադրբեջանի Զինված ուժերի փոխգնդապետ է ոչնչացրել: ՊԲ կորուստները ճշտվում են: Քաղաքացիական անձանց շրջանում կան տասնյակ վիրավորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, Մարտունու շրջանում մեկ կին և մեկ երեխա են զոհվել: