Չեմ բացառում, որ այս գործելաոճը տարածվի նաեւ ընդդիմության այլ ներկայացուցիչների վրա.Ա․ Աշոտյան


Չեմ բացառում, որ այս գործելաոճը տարածվի նաեւ ընդդիմության այլ ներկայացուցիչների վրա.Ա․ Աշոտյան
Սեպտեմբեր 25 23:44 2020

Գագիկ Ծառուկյանի կալանավորումը ոչ միայն Նիկոլ Փաշինյանի՝ գալիք հանրահավաքի եւ ընդդիմության հնարավոր համախմբան նկատմամբ փաշինյանական ֆոբիաների արտահայտումն է, ոչ միայն Հայաստանում մոլեգնող քաղաքական տեռորի հերթական ակտը, այլեւ Արցախի հարցում մեր մեջքի ետեւում վարվող դավադիր քաղաքականությունից հանրային ուշադրությունը շեղելու փորձ։ Այս մասին գրառում է կատարել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Չեմ բացառում, որ այս գործելաոճը տարածվի նաեւ ընդդիմության այլ ներկայացուցիչների վրա։

Ծառուկյանին քաղաքկան հետապնդման ենթարկելով՝ Արցախից մեր ուշադրությունը շեղել չես կարող, ժողովրդի կյանքը բարելավել չես կարող, մարդկանց դժգոհությունը խեղդել չես կարող։

Դու այլեւս ոչինչ չես կարող, Նիկոլ»։

Նշենք, որ րոպեներ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ  Ծառուկյանի կալանավորման վերաբերյալ միջնորդությունը բավարարվեց։