Արցախի ՄԻՊ-ի ներկայացուցիչները շրջայց են կատարել քրեակատարողական վարչությունում


Արցախի ՄԻՊ-ի ներկայացուցիչները շրջայց են կատարել քրեակատարողական վարչությունում
Սեպտեմբեր 25 22:49 2020

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները, ահազանգի հիման վրա, սեպտեմբերի 25-ին չհայտարարված այց են կատարել ԱՀ ոստիկանության քրեակատարողական վարչություն:

Ինչպես տեղեկացրին ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, Պաշտպանի ներկայացուցիչները շրջայց են կատարել քրեակատարողական հիմնարկում ու քննչական մեկուսարանում և հանդիպումներ ունեցել ազատությունից զրկված մի խումբ անձանց հետ: Առանձնազրույցների ընթացքում բարձրաձայնվել է քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց իրավունքների լիարժեք իրացմանը խոչընդոտող որոշ խնդիրների մասին:

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները հատուկ ուշադրություն են դարձրել ազատազրկված անձանց նկատմամբ հնարավոր խոշտանգումների ու վատ վերաբերմունքի դրսևորումների կանխարգելման վրա: «Պաշտպանն իր լիազորությունների շրջանակներում ընթացքավորելու է բարձրացված հարցերը և համապատասխան միջոցներ է ձեռնարկելու ազատությունից զրկված անձանց իրավունքների պատշաճ պաշտպանության ու երաշխավորման ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:



loading...