Ինչպես են հայ օգտատերերը արձագանքել Տիմատիի չկայացած համերգին


Ինչպես են հայ օգտատերերը արձագանքել Տիմատիի չկայացած համերգին
Մայիս 13 14:59 2017

երեկ Երևանում կայացավ L՛One-ի, Մոտի, Քրիստինա Սիի համերգը։ Black Star-ի ցուցակում էր նաև Տիմատին, ով պետք է երգեր համերգի վերջում: Սակայն վերջին պահին երգիչն այդպես էլ բեմ չբարձրացավ, փոխարենը Black Star-ի անձնակազմի ներկայացուցիչը հայտնեց, որ տեխնիկական խոտանի պատճառով Տիմատիի համերգը կկայանա, բայց արդեն մյուս ամիս:

Այս ամենն առաջացրեց երկրպագուների դժգոհությունը, ովքեր սկսեցին շշեր նետել դեպի բեմ:

Դժգոհությունները շարունակվեցին նաեւ սոցիալական ցանցերում:

Ֆեյսբուքյան օգտատեր Ռուբեն Խաչատրյանը գրել է.

Արդեն մշակույթ է դառնում Հայաստանում հայտնի երգիչ-երգչուհիների համերգների չեղարկումը: Սա մեղմ ասած ծիծաղելի չի ու լուրջ կանոնակարգման կարիք ունի:
Չհաշված այն ֆինանսական վնասները, որ շատ ժամանակ հասցվում է հանդիսատեսին, նաև վստահությունն է հավասարցվում 0-ի բոլոր այն կազմակերպությունների նկատմամբ, ովքեր օրերից մի օր կարող են լուրջ համերգներ կազմակերպել Երևանում:
Այս դեպքը մնացածից տարբերվում էր նրանով, որ Տիմատին հայտարարեց նոր համերգ անցկացնելու մասին: Հարցը ստեղ տարրական կազմակերպչական կիքսերն են: Վերջին մեկ տարվա ընթացքում արդեն չեմ էլ հիշում որերորդ անգամ է կոտրած տաշտակի առաջ կանգնում հանդիսատեսը:

Գայանե Խաչատրյանի ֆեյսբուքյան էջում էլ կարդում ենք. 

Հիշում ե՞ք տենց դեպք, որ համաշխարհային մակարդակի երաժիշտ գա Հայաստան ու համերգը չեղյալ համարվի: Ես չեմ հիշում: Էլ Ջերո, Ջորջ Բենսոն, Հերբի Հենքոք, Բեթ Հարթ, Դիդի Բրիջուոթեր: Առաջիկայում սպասում են Ավիշայ Կոհենի ու Մարկուս Միլերի համերգները ու վստահ եմ, որ հրաշք ա լինելու:
Կյանքումս մի անգամ եմ ռսի համերգ գնացել, այսինքն տարել են, որովհետև դպրոցական երեխա էի, էն էլ էլի իմ բախտից չեղյալ հայտարարվեց, ով ասեց երգեց, բացի Ալլա Պուգաչովայից: Երևի լակել քնել էր:
Ասածս ինչ ա.
Կազմակերպիչների հետ չեմ կապում բացարձակ: Ինչի՞ վերը նշված երաժիշտների դեպքում կիքսեր չեղան: Որովհետև մակարդակ դեմքեր էին, ոչ թե ռուս չնթռլոներ, ովքեր իրենց դրել են (կներեք, ստեղ մեղմ հայհոյանք կա) պիզդեցի տեղը, բայց խույնյա էլ չկան: Մեկը լակում ա՝ չի երգում, մեկը՝ ուռում ա՝ չի երգում, մեկը՝ ֆանագրամա չկա, հո խայտառակ չի՞ լինելու, մեկին էլ վերջի պահին հոնորարը ձեռ չի տալիս:
Հիմա ինչի՞ են բորոբոքվել, որ համերգ չեղավ: Հասնում ա, չնթռլոների համար ձեզ կոտորեք ու Քցվեք:

Այսքանը

Տեղի ունեցածի վերաբերյալ գրառում է արել նաեւ Մենչի ավագ դուստրը՝ Էլինան, Ինստագրամի իր էջում նա Տիմատիի հետ լուսանկար է հրապարակել և այն մեկնաբանել.

«Ես անձամբ եմ տեսել, թե ինչպես էր նա տխրել, որ չկարողացավ երգել, ամեն ինչը տեխնիկական խնդիրների պատճառով էր: Բայց նա խոստացավ, որ շուտով համերգը կկայանա: Շնորհակալ եմ քեզ, որ եկար, շատ մի տխրիր, բոլորի հետ էլ կարող է պատահել, մենք քեզ շատ ենք սիրում»: