Իսկ ամենասարսափելին՝ նման գերագույն հրամանատարի առկայությունն է. Էդուարդ Շարմազանով


Իսկ ամենասարսափելին՝ նման գերագույն հրամանատարի առկայությունն է. Էդուարդ Շարմազանով
Սեպտեմբեր 25 20:04 2020

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը մերժում ու անվանարկում է Ադրբեջանին ծնկի բերած Արցախի հերոսներին, բայց չի ցանկանում նեղացնել « կիրթ ու կառուցողական» Ալիեւին՝ չհրապարակելով « կոնֆիդենցիալ» ինֆորմացիա։

Մարդ չգիտի այս փաստին ի՞նչ գնահատական տա…

Ընտրությունը մեծ չէ։ Կամ քաղաքական անմեղսունակություն կամ …

Հ.Գ. Իսկ ամենասարսափելին՝ հնարավոր ռազմական լայնածավալ բախման ժամանակ նման գերագույն հրամանատարի առկայությունն է»։