Կայացել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը


Կայացել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը
Սեպտեմբեր 25 20:00 2020

Սեպտեմբերի 25-ին տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը՝ Հանձնաժողովի նախագահ Եղիշե Կիրակոսյանի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում է Արդարադատության նախարարությունը։

Քննարկվել են Սահմանադրական կարգի հիմունքների վերաբերյալ հարցեր։

Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի մշակման աշխատանքների կազմակերպմանը վերաբերող մի շարք հարցերի։