Փաստորեն այս հարցում էլ ընդդիմությունը ճիշտ դուրս եկավ. Արտակ Զաքարյան


Փաստորեն այս հարցում էլ ընդդիմությունը ճիշտ դուրս եկավ. Արտակ Զաքարյան
Սեպտեմբեր 25 18:26 2020

Հույս ունեի, ավելի ճիշտ շատ մեծ հույս ունեի, որ այսօր Նիկոլ Փաշինյանը, օգտվելով առիթից, մինչև վերջ կմերկացներ ալիևշինայի տարածած լուրերը՝ հիմնավոր կերպով հերքելով նրա բոլոր դետալները: Իսկ ի՞նչ ստացվեց. ստացվեց, որ գործ ունենք կոմպրոմատների պայքարի հետ, որի նպատակը՝ երկուսի համար էլ իշխանությունը պահելն է: Այսինքն Արցախի ճակատագիրն այլևս երկրորդակա՞ն է դարձել: Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

Նա գրել է. «Ահա թե ինչ է նշանակում փնտրել լուծումներ, որը կբավարարի Ադրբեջանի, Արցախի ու Հայաստանի ժողովուրդներին: Փնտրել այնտեղ, որտեղ դրանք չկան, փնտրել այնտեղ, որտեղ ուժի կիրառման սպառնալիքը հասել է գագաթնակետին:

Փաշինյանն ալիևշինային խորհուրդ է տալիս Հայաստանի հետ չխոսել ուժի լեզվով, այնինչ Հայաստանի հետ առայժմ խոսում են շանտաժի լեզվով, և խոսում են հրապարակային:

Շուրջ 2,5 տարի բոլոր հարթակներից զգուշացնում ենք, որ արցախյան բանակցային գործընթացի հետ կապված ձեր ճամարտակություններն ու վտանգավոր հակասություններով լցված նյուվասյուկիզմը լավ տեղ չի տանելու: Փաստորեն այս հարցում էլ ընդդիմությունը ճիշտ դուրս եկավ»: