Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն ասել է, որ մի շարք դեղամիջոցներ, որոնք օգտագործվում են COVID-19- ի բուժման ընթացքում, շուտով կներառվեն կենսական նշանակություն ունեցող և կարևորագույն դեղամիջոցների ցուցակում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Հաջորդ շաբաթվա ընթացքում հանձնաժողովի որոշումը կլինի: Դրանք արդեն ներառված են մեթոդական ուղեցույցների մեջ»,- ասել է նախարարը:
Նրա խոսքով՝ համավարակի ընթացքում կարգավորման նոր կանոնները հնարավորություն են տալիս արագացված կարգով այդպիսի դեղեր ներառել ցուցակում:
Նա հավելել է, որ այդ դեղերի մի մասի արժեքը կկարգավորի Հակամենաշնորհային դաշնային ծառայությունը: