ՌԴ մեկնելու ցանկությամբ հանդես եկող քաղաքացիները դադարեցրին հացադուլը


ՌԴ մեկնելու ցանկությամբ հանդես եկող քաղաքացիները դադարեցրին հացադուլը
Սեպտեմբեր 25 16:52 2020

NEWS.am-ի թղթակցի հաղորդմամբ՝ Կառավարության դիմաց շուրջ 4 օր հացադուլ հայտարարած ՌԴ մեկնելու ցանկությամբ հանդես եկող քաղաքացիներն այսօր՝ սեպտեմբերի 25-ին, դադարեցրին իրենց հացադուլը։

Նրանք թղթակցի հետ զրույցում հայտնել են, որ վարչապետի օգնականին են ներկայացրել շուրջ 400 քաղաքացու անձնագրերի պատճեների ցուցակը։

Վարչապետի օգնականը ակցիայի մասնակիցներին հորդորել է դադարեցնել հացադուլը, մինչեւ հարցին լուծում տրվի, ինչին քաղաքացիները համաձայնվել են։