Աշտարակում ավտոտնակում բռնկված հրդեհը մարվել է. այրվել են «ՎԱԶ-2107»-ը, 2 անվադող, եռակցման սարք և մալուխներ


Աշտարակում ավտոտնակում բռնկված հրդեհը մարվել է. այրվել են «ՎԱԶ-2107»-ը, 2 անվադող, եռակցման սարք և մալուխներ
Սեպտեմբեր 25 16:03 2020

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ժամը 12:54-ին Արագածոտնի ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասի դպրոցի մոտակայքում գտնվող տներից մեկի 1-ին հարկում այրվում են կայանած ավտոմեքենաներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մուղնի թաղամասի 6-րդ փողոցում գտնվող ավտոտնակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։11-ին, մարվել՝ 13։35-ին։ Ավտոտնակում այրվել են «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենա, 2 անվադող, եռակցման սարք և մալուխներ՝ մոտ 5 գմ:



loading...