Ասել եմ ու ասելու եմ՝ հեղափոխությունը եղել է դատարկ խոստումներ, երեք տարի ժողովուրդը սպասում է, այսօրվա պես խայտառակ վիճակ չի եղել. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)


Ասել եմ ու ասելու եմ՝ հեղափոխությունը եղել է դատարկ խոստումներ, երեք տարի ժողովուրդը սպասում է, այսօրվա պես խայտառակ վիճակ չի եղել. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)
Սեպտեմբեր 25 14:18 2020

Ինչ անում եմ, հանուն ազգի, հանուն ժողովրդի, հանուն պետության է, ինձ համար դա հպարտություն է, և հիմա քաղաքական հետապնդում է իրականացվում Ծառուկյանի հանդեպ՝ հունիսի 5-ից հետո: Այս մասին դատարան մտնելուց առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

«Հայաստան անկախ պետությունում 2008 թվականից մինչև այսօր ընտրակաշառքով 7 դեպք է եղել, որից 7-ով էլ որոշում  է եղել ստորագրություն չհեռանալու մասին, բայց այսօր Ծառուկյանին՝ երկրորդ քաղաքական ուժի ղեկավարին, ուզում են կալանավորել միայն նրա համար, որ քննությանը չխոչընդոտեմ: 3 ամիս դուրսն եմ, 100 քննիչ է կցված, մի քանի հազար մարդ են քննել, Ծառուկյանի վրա ցուցմունք չկա»,- հայտարարեց նա և հավելեց.

«Ասել եմ ու ասելու եմ՝ հեղափոխությունը եղել է միայն խոստումներ, դատարկ խոստումներ, դրանից ոչ հասկացել են, ոչ պատկերացրել են: Երեք տարի ժողովուրդը սպասում է, այսօրվա պես խայտառակ վիճակ չի եղել»:

Դիմելով «Իմ քայլը» խմբակցությանը՝ Գագիկ Ծառուկյանն ասաց. «Կխնդրեմ իմքայլականները բարի լինեն գյուղերում, մարզերում շփվեն մարդկանց հետ, մարդու առօրյա ապրելակերպը հասկանան ու տեսնեն, որ մարդիկ այլևս ճար չունեն, խոստումները, բաժակաճառերը, որ ասել են, բոլորն օդ են եղել»:

Նա նշեց, որ ինքն այս խնդիրների լուծման մասին է խոսել և նշել, որ չի կարելի ժողովրդին այս վիճակի մեջ դնել: «Մարդիկ գնացել են կառավարության առջև հացադուլ են անում, դուրսն են քնում, բանկերի դեմն են քնում, որովհետև ճար չունեն, կործանման եզրին են կանգնած, Ծառուկյանին ձերբակալելը խնդրի ուծում չէ, Ծառուկյանից չպետք է վախենան»,- շեշտեց նա:

 



loading...