Արցախում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 10 նոր դեպք, վարակակիրների ընդհանուր թիվը 404 է


Արցախում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 10 նոր դեպք, վարակակիրների ընդհանուր թիվը 404 է
Սեպտեմբեր 25 14:12 2020

ԱՀ առողջապահության նախարարության փոխանցած տեղեկատվության համաձայն, hանրապետությունում հաստատվել է նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 10 նոր դեպք, տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը:

Վարակակիրներից 9-ը Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ են, ովքեր նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ են: Մեկ դեպք էլ հաստատվել է բուժհաստատություն դիմելու ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում: Վարակակիրը Ասկերանի շրջանի Դաշուշենի համայնքի բնակիչ է:

Հիվանդների շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են անհրաժեշտ աշխատանքներ:

Առողջացել է 8 քաղաքացի:

Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 404 մարդու մոտ, որից 337-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 65, ընդհանուր մեկուսացված է 86 քաղաքացի:
Թեստավորումների նպատակով 181 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր կատարվել է 14 043 փորձանմուշի հետազոտություն:



loading...