«Ուզում են՝ Ծառուկյանը չխոսա». Գ. Ծառուկյան


«Ուզում են՝ Ծառուկյանը չխոսա». Գ. Ծառուկյան
Սեպտեմբեր 25 13:52 2020

Հրապարակվում է Գ. Ծառուկյանի խափանման միջոցը քննող դատավորի ինքնաբացարկի վերաբերյալ որոշումը: Մինչ այդ, դատարանի բակում ԲՀԿ առաջնորդը զրուցեց լրագրողների հետ:

«Հեղափոխությունը եղել ա դատարկ խոստումներ՝ դրանից ո՛չ հասկացել են, ո՛չ պատկերացրել: 3 տարի ժողովուրդը սպասում է, այսօրվա պես խայտառակ վիճակ չի եղել: Չի կարելի ժողովրդին էս վիճակի մեջ դնել՝ մարդիկ բանկերի դեմն են, կառավարության շենքի մոտ ցույցի են: Ծառուկյանից պետք է չվախենալ, չձերբակալել: Ուզում են Ծառուկյանը չխոսա, բայց ես ասում եմ այն, ինչ կա՝ մարդկանց վիճակը շատ ծանր ա»,- հայտարարեց Գ. Ծառուկյանը:



loading...