«Մեգա Մոլ»-ի մոտ BYD-ը վրաերթի է ենթարկել քաղաքացուն


«Մեգա Մոլ»-ի մոտ BYD-ը վրաերթի է ենթարկել քաղաքացուն
Սեպտեմբեր 25 13:02 2020

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ժամը 08:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, քաղաքացին վրաերթի է ենթարկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «BYD» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Լևոն Կ․-ն վրաերթի է ենթարկել քաղաքացու, ով հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց։