Արա Զոհրաբյանի նպատակը ինձ արտոնագրից զրկելն է. Աթանեսյան

Արա Զոհրաբյանի նպատակը ինձ արտոնագրից զրկելն է. Աթանեսյան
Մայիս 13 11:58 2017

Փաստաբանների պալատի նախագահը անցել է հարձակման, նպատակ ունենալով զրկել ինձ և իմ ընկերներին փաստաբանի արտոնագրից: Ի լրումն դեկտեմբերին հարուցված կարգապահական վարույթի, իմ վրա հանցավոր հարձակման հետևանքով իմ նկատմամբ չգիտեմ ինչու հարուցված վարույթի, այսօր էլ ստացա նոր կարգապահական վարույթ հարուցելու որոշում՝ ֆեյսբուքյան գրառման համար: Այսպիսով վերջնական ակնհայտ դարձավ, որ պալատի նախագահի նպատակը ինձ արտոնագրից զրկելն է, իսկ հանցավոր հարձակումը կազմակերպվել է իր կողմից: Ունենալով որոշակի պետական հովանավորչություն դա կարող է նրան և հաջողվել, սակայն խոսք եմ տալի, որ դա հեշտ ու հանգիստ իր մոտ չի ստացվելու: Այսուհետ ինձ ամբողջությամբ ազատ եմ զգալու ցանկացած իրավաչափ քայլ կատարելու հարցում, որն ուղղված կլինի փաստաբանների պալատում և ոչ միայն տեղ գտած ապօրինությունների բացահայտմանը:

ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Տիգրան Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը: