Քաղաքապետարանը կրկին համալրվեց Հայկ Մարությանի մտերիմով.Armlur.am


Քաղաքապետարանը կրկին համալրվեց Հայկ Մարությանի մտերիմով.Armlur.am
Սեպտեմբեր 23 23:39 2020

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շարունակում է իր մտերիմներին պաշտոնների նշանակել: Ինչպես հայտնի է, այսօր Վահե Խաչատրյանի փոխարեն աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Դավիթ Համբարյանը:

 

Վերջինիս մասին հայտնի է, որ նա սովորել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, վերջին մի քանի տարիներին աշխատել է «Յուքոմ» ընկերությունում, այնուհետեւ՝ «Դասավանդիր Հայաստան» կրթական հիմնադրամում՝ որպես հավաքագրման և ընտրության տնօրեն: Սակայն այս ամենից զատ, նա Հայկ Մարությանի մտերիմներից է, այսպես ասած իր շրջապատի մարդը, որի համար էլ արժանացել է այդ պաշտոնին:

Armlur.am



loading...