10 ոսկե կանոն, որին հետևում է Դոնալդ Թրամփը. նրա կյանքի գաղափարախոսությունները


10 ոսկե կանոն, որին հետևում է Դոնալդ Թրամփը. նրա կյանքի գաղափարախոսությունները
Սեպտեմբեր 23 23:08 2020

Տանել չեմ կարողանում ձախողակներին:

Յուրաքանչյուրը, ով մտածում է, որ իմ ժամանակը եկել է, սխալվում է:

Ես լսում եմ իմ ներքին ձայնին, և որպես կանոն, դա ինձ չի դավաճանում: Բոլորը կարծում էին, որ ես երբեք չեմ հաղթի, իսկ ես գիտեի, որ ես եմ ընտրվելու նախագահ: 

Իմ ողջ կյանքը հաղթանակ է: Շատ քիչ եմ պարտվում: Համարյա երբեք չեմ պարտվում:

Ամեն ինչ գիտեմ համացանցի մասին: Միգուցե շատ ավելին գիտեմ, քան պետք է: 

Գրավիչ եմ, քանի որ հարուստ եմ:

Միշտ երազել եմ անգնահատելի լինելու մասին:

Գումարը երբեք ինձ չի հրապուրել: Դա ինձ համար եղել է միայն հաջողության գաղտնիք:

Բիզնեսն ինձ համար արվեստ է: Ինչ-որ մեկը նկարում կամ էլ բանաստեղծություններ է գրում, իսկ ես ուղղակի ստորագրում եմ փաստաթղթեր:

Երբեմն լավագույն ներդրումները նրանք են, որոնք ես եմ կատարել:

Շատերն ասում են, որ ես ինձ պահում եմ խաղամոլի նման, բայց ես դեռ երբեք այդպիսին չեմ եղել: Խաղամոլը նա է, ով սիրում է այդ մեքենաներով խաղալ, իսկ ես այդ մեքենաների տերն եմ: 

Այո, պատրաստվում եմ Մեքսիկայի սահմանին մեծ պարիսպ կառուցել: Քանի որ ոչ ոք չի կարողանում լավ պարիսպ կառուցել, քան ես: Այնպես կանեմ, որ այդ պատի համար Մեքսիկան կվճարի: Հիշեք այս խոսքերը:

Ինչպե՞ս թե չեմ սիրում Չինաստանը: Տունս չինացու եմ վաճառել 15 միլիոն դոլարով: Ինչպե՞ս կարող եմ դրանից հետո ատել այդ երկրին: 

Միայն նայեք, թե ինչպես ենք մեզ պահում Իրանում: Դպրոցներ, ճանապարհներ ենք կառուցում, իսկ հետո դրանք վերացնում ենք: Ո՞րն է դրա իմաստը:

Իմ կարծիքով ԱՄՆ-ի ամենագլխավոր խնդիրը քաղաքականապես միշտ ճիշտ լինելու ձգտման մեջ է:

Ուրախ եմ հայտնել, որ ես դեմ եմ աբորտներին: Մենք ապրում ենք այնպիսի աշխարհում, որտեղ մարդիկ մտածում են, թե քաղաքական գործիչները, բացի վատից, ոչինչ անել չեն կարող: 

Սիրում եմ մարդկանց ձեռքով բարևել: Չեմ կարծում, որ կարող ես լինել քաղաքական գործիչ ու այդպես չբարևել:



loading...