Բաթումում կեսարյան հատում են իրականացրել COVID-19-ով վարակված հղի կնոջը


Բաթումում կեսարյան հատում են իրականացրել COVID-19-ով վարակված հղի կնոջը
Սեպտեմբեր 23 22:34 2020

Բաթումի ծննդատանը կորոնավիրուսով վարակված կնոջը կեսարյան հատում են արել: Այս մասին հայտնել է Վրաստանի Հանրային հեռուստաընկերոթյունը:

«Մենք ավարտեցինք կեսարյան հատումը: Երկուսն էլ իրենց լավ են զգում: Երեխային պետք է  տեղափոխենք  ինֆեկցիոն բաժանմունք: Օրվա ընթացքում նորածինը կթեստավորվի: Այս փուլում հայտնի չէ, թե արդյոք նա ունի կորոնավիրուս, թե` ոչ: Առայժմ մայրն ու երեխան մեկուսացված կլինեն», -լրագրողներին ասել է կլինիկայի տնօրեն Նուգզար Պապավան:

Պապավայի հայտարարությամբ՝ հիվանդանոցում այսօր նախատեսված է կատարել նման ևս երկու վիրահատություն:

«Ընդհանուր առմամբ, մենք ունենք կորոնավիրուսով վարակված 25 հիվանդ: Նախատեսում ենք նրանցից երկուսին տեղափոխել կարանտինի գոտի: Կմնա 23 հիվանդ: Բոլորի առողջական վիճակը բավարար է»,- ասաց Պապավան:

Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 227 նոր դեպք. Սա համաճարակի սկզբից ի վեր երկրում ռեկորդային ցուցանիշ է: Բացի այդ, օրվա ընթացքում մահացել է երկու անձ, որոնց մոտ կորոնավիրուս է ախտորոշվել:

 

Երկրում վարակվածների ընդհանուր թիվը փետրվարյան համաճարակի սկզբից ի վեր կազմել է 4140 մարդ:



loading...