Հայտնի է Թոմ Քրուզին տիեզերք ուղարկելու ժամկետը


Հայտնի է Թոմ Քրուզին տիեզերք ուղարկելու ժամկետը
Սեպտեմբեր 23 22:27 2020

Space Shuttle Almanac-ի Twitter-ի էջում հայտնվել է Միջազգային տիեզերական կայանի (ՄՏԿ) ուղեգիծը hաջորդ երեք տարվա համար:

Մասնավորապես, ծրագրում կա Իլոն Մասկի Crew Dragon նավով «տուրիստական ուղևորություն», որը նախատեսված է 2021 թվականի հոկտեմբերին: Զբոսաշրջիկներ կդառնան դերասան Թոմ Քրուզը և ռեժիսոր Դագ Լայմանը։ Նրանց հետ տիեզերք կուղևորվի նաև անհայտ ուղևոր, որը, ScreenRant պորտալի տեղեկություններով, կարող է պրոդյուսեր կամ օպերատոր լինել: Զբոսաշրջիկներին կուղեկցի տիեզերագնաց Մայքլ Էլադիո Լոպես-Ալեգրիան։

Միջազգային տիեզերակայանում Թոմ Քրուզի նկարահանումների մասին հայտնի է դարձել 2020 թվականի մայիսին: